Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ինչու են «սևացնում» Սեյրան Օհանյանին

Ինչու են «սևացնում» Սեյրան Օհանյանին
22.05.2015 | 05:56

ՀՀ չորրորդ նախագահի հավանական թեկնածուի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Մամուլը բազմիցս գրել է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2018-ի նախագահի ընտրությունում հիմնական ֆավորիտն է: Այս օրերին նրա կնոջ շուրջ լրատվական արշավ է ընթանում, որի հետևում, մեր աղբյուրի պնդմամբ, կանգնած են իշխանության ներկայացուցիչները: Ասել է` իշխանության մեջ «երկատման» գործընթաց է գնում: Մի ձեռքով Սեյրան Օհանյանին փորձում են նախագահի ընդունելի թեկնածու դարձնել, մյուսով էլ` հնարավոր բոլոր միջոցներով վարկաբեկել: Պատճառը, մեր տեղեկություններով, ընտրվելու դեպքում վերջինիս «վերահսկելի» դարձնելն ու «կախվածության» մեջ պահելն է: Ստացվում է՝ մի ձեռքով «յուղում» են, մյուսով` «դաղում»: Ամեն դեպքում տհաճ է, երբ նախագահի հավանական թեկնածուին մրոտելով են փորձում բերել իշխանության ղեկին: Դե ի՞նչ, քաղաքականությունում «սևացնելու» մարտավարությունը նոր երևույթ չէ, բայց սկսում է արդեն անտանելի դառնալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ